Պուպուշ-պուպուշ բառերի շարան պետք չէ. Մոտակա սպասվող պատերազմը երբ է...

Մանրամասներ

ա

Կառավարության տարեկան գործունեության միջոցառումների ծրագրերը և մի քանի ամյա ռազմավարական ծրագրերն այլ են, իսկ կոնկրետ իրավիճակից բխող ռազմավարական ծրագիր-անելիքներն այլ: Ֆեյսբուքյան իր էջում գրում է Մնացական Բիչախչյանը։

«Անհրաժեշտ է մեզ հիմա կոնկրետ իրավիճակից բխող ռազմավարական վերանայված ծրագիր, ընդ որում ռեալ, իրագործելի: Պուպուշ-պուպուշ բառերի շարան պետք չէ: Մոտակա սպասվող պատերազմը երբ է, ներքին և արտաքին անելիքները, սփյուռք-Հայաստան արագ մոբիլիզացիան, սահմանների ամրապնդում և այլն:

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, սփյուռքում բնակվող ամեն մի հայ հստակ պետք է իմանա իր անելիքը: Սա չի նշանակում խաղաղության փոխարեն ռազմատենչ հռետորիկա, ոչ: Խաղաղությունը պետք է պարտադրես, ոչ թե մուրաս»,-գրել է նա։