Քիմը կքանստել է, ուղղակի պակասում են ծիծակ կոշիկներն ու թզբեհը

Մանրամասներ

1

Ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը, ով վաղուց արդեն գործարար է, նոր լուսանկարներ է հրապարակել սոցկայքի իր էջում։

Լուսանկարներում Քիմը ներկայանում է իր SKIMS ապրանքանիշի նոր հագուստով։ Սակայն մասնավորապես սոցկայքի հայկական տիրույթում քննարկման առարկա է դարձել նրա կքանստած լինելը։

Օգտատերերը կատակում են, որ Քիմը հայ տղաների նման կքանստել է, ուղղակի պակասում են ծիծակ կոշիկներն ու թզբեհը։