Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով ԱՄԷ-ում է

Մանրամասներ

ա

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ:

Ինչպես  տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում Հանրապետության նախագահին դիմավորել է ԱՄԷ շրջակա միջավայրի և կլիմայական փոփոխությունների նախարար Մարիամ Ալ-Մուհեյրին։