Բայդենը հայտարարել է, որ հիասթափված է. ԱՄՆ Գերագույն դատարանն արգելափակել է խոշոր ընկերություններում պարտադիր պատվաստումների նրա հրամանը 

Մանրամասներ

ա

ԱՄՆ Գերագույն դատարանը հինգշաբթի արգելափակել է նախագահ Ջո Բայդենի գործադիր հրամանը, որը պարտադիր պատվաստում կամ թեստավորում է պահանջում խոշոր ձեռնարկությունների աշխատակիցներից, սակայն թույլատրել է առողջապահական ոլորտի որոշ աշխատողների պատվաստումը, հաղորդում է Axios-ը:

Մասնավորապես, արգելափակվել է ԱՄՆ վարչակազմի պահանջը՝ 100 և ավելի աշխատող ունեցող ձեռնարկությունների աշխատակիցների պարտադիր պատվաստման կամ շաբաթական ՊՇՌ թեստ հանձնելու անհրաժեշտության մասին։

Դատավորները որոշել են, որ Աշխատանքի անվտանգության և առողջության վարչությունը (OSHA) իրավասու չէ հրապարակել կանոններ, որոնք վերաբերում են ավելի քան 80 միլիոն աշխատողի:

Գերագույն դատարանը նաև հաստատել է պատվաստումների մանդատը դաշնային ֆինանսավորվող հաստատություններում բուժաշխատողների համար:

Մինչդեռ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ հիասթափված է խոշոր ընկերությունների աշխատակիցների պարտադիր պատվաստման վերաբերյալ դատարանի որոշումից։ Նախագահը խոստացել է ճնշում գործադրել ընկերությունների վրա՝ կամավոր կերպով պատվաստման կամ թեստերի համար սեփական պահանջներ ստեղծելու համար: