ՌԴ ԱԳՆ-ն՝ ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին

Մանրամասներ

1

Թուրքիայի հետ երկխոսություն սկսելու հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և նրա թուրք գործընկեր Սերդար Քըլըչը ուրբաթ Մոսկվայում կայացած բանակցություններից հետո պայմանավորվել են երկխոսություն վարել կառուցողական և ապաքաղաքականացված ձևով՝ ընդհանուր եզրեր գտնելու համար։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, փոխանցում  է ՏԱՍՍ-ը:

«Կողմերը դրսևորել են իրենց պատրաստակամությունը երկխոսության մեջ մտնել կառուցողական, ոչ քաղաքականացված ձևով, բաց ոգով և կենտրոնանալով գործնական արդյունքների վրա՝ «փոքր քայլերով» հեշտից շարժվելով դեպի բարդը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ընդհանուր հատման կետերի որոնումները, որոնք կաշխատեն ի շահ երկու երկրների ժողովուրդների՝ ի շահ տարածաշրջանի կայունության և տնտեսական բարգավաճման», - ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարությունում։