Ալիևն ու Զելենսկին տրանսպորտային միջանցք կստեղծեն, որը կմիավորի Ուկրաինան, Ադրբեջանը, Վրաստանը և Մոլդովան

Մանրամասներ

ա

Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Իլհամ Ալիևն ուրբաթ Կիևում կայացած հանդիպմանը քննարկել են Ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպության երկրները (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա, ՎՈւԱՄ) միավորող տրանսպորտային միջանցքի ստեղծման հեռանկարները:

«Մենք հետագայում ևս կաշխատենք համատեղ մի շարք հեռանկարների շուրջ: Դա վերաբերում է նաև տրանսպորտային միջանցքի ստեղծմանը, հավանաբար ՎՈւԱՄ-ի շրջանակում, որը միավորում է Ուկրաինան, Ադրբեջանը, Վրաստանը և Մոլդովան»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ հայտնել է Զելենսկին բանակցությունների ավարտին՝ լրագրողների հետ զրույցում:

Ալիևն, իր հերթին, Զելենսկիի հետ հանդիպմանը հայտարարել է Ուկրաինայի հետ բոլոր ոլորտներում համագործակցությանն Ադրբեջանի պատրաստակամության մասին: