Յուրաքանչյուր ոք պետք է իմանա, որ ոչինչ չի մոռացվում

Մանրամասներ

1

Ընկերների միություն Հ/Կ նախագահ Միքայել Գրիգորյանը, անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահի դատավարությանը, գրել է․

«Կյանքում չէի տեսել, որ դատախազը դատարանին բողոքի և դիմի, որ իր վրա այլևս չծիծաղեն, իսկ դատավորը պատասխանի որ դուք  բորբոքված եք և լավ կլինի հայտարարությոուններ չանեք:

ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների այսօրվա դատական նիստի վերջում դատախազը առնվազն տարօրինակ էր պահում իրեն, տեղից նյարդային բաներ էր խոսում, անհանգիստ շարժումներ էր անում և դատարանին խնդրում էր, որ իր վրա էլ չծիծաղեն: Հասկանալի է, որ վախեցած եք, պարզից էլ պարզ է, որ շուտով կբացահայտվի, որ այս շինծու գործը ոչ այլ ինչ է քան քաղաքական էժան պատվեր: Դե սրանց էությունն է էժան ուր մնաց հրահանգները էժան չլինեն:

Հ.Գ. յուրաքանչյուր ոք ով ներգրավված է այս էժան ներկայացման մեջ պետք է իմանա, որ ոչինչ չի մոռացվում, իսկ կյանքը փոփոխական է: Դավաճանի ջրաղացին ջուր լցնողը ամբողջովին նույն դավաճանն է և պետք է տերերի հետ միասին պատասխան տա» :