ՀԲ-ն Հայաստանում 2022 թ. 4.8% տնտեսական աճ է կանխատեսել

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ա

Համաշխարհային բանկը 2022 թ․ հունվար ամսվա Գլոբալ տնտեսական հեռանկարներ զեկույցում 4.8% տնտեսական աճ է կանխատեսել Հայաստանում։

Զեկույցում նշվում է, որ, ըստ կանխատեսման, 2023-ին էլ Հայաստանում 5.4% տնտեսական աճ է ակնկալվում։

Կանխատեսումը պայմանավորված է աշխարհաքաղաքական լարվածության թուլացման և պատվաստումների առաջընթացով, ինչպես նաև սպառողների և բիզնեսի վստահության բարելավմամբ: