Վայելեք․ Երեկ հայկական զինուժի հրետանու դիպուկ հարվածներից ադրբեջանական դիրքեր են այրվել

Մանրամասները՝ տեսանյութում

Երեկ տեղի ունեցած մարտերի ժամանակ հայկական զինուժի հրետանու դիպուկ հարվածներից ադրբեջանական դիրքեր են այրվել։

Ադրբեջանի ՊՆ-ն լռում է իր կորուստների մասին։

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը գրել է, որ թշնամու երեկվա կորուստները՝ մարդկային, զինտեխնիկայի և տեխնիկայի, մեծ են։

Իսկ Միքայել Բադալյան տելեգրամ ալիքը երեկվա դեպքերից տեսանյութեր է հրապարակել և կից մեկնաբանություն գրել․

«Երեկ ես գրել էի, որ մեր զինվորները հակառակորդին զգալիորեն ավելի մեծ վնաս են հասցրել, քան նրանք մեզ։ Ես չգիտեմ, թե ինչու մեր ՊՆ-ն չի ցանկանում ապացույցներ ցույց տալ, որ հակառակորդը լուրջ կորուստներ է կրել, բայց ես դա անպայման կանեմ։ Վայելեք»