ԱՄՆ Պետդեպը ողջունում է Ղազախստանից ՀԱՊԿ ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը

Մանրամասներ

ա

ԱՄՆ Պետդեպարտամենտը ողջունել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ուժերն ավարտել են իրենց առաքելությունը երկրում անկարգությունների ավարտից հետո։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Նախագահ Տոկաեւը հայտնել է, որ Ղազախստանից ՀԱՊԿ ուժերի դուրսբերումը կսկսվի երկու օրից՝ երկրում իրավիճակի կայունացման հետ կապված:
«Մինչ այս գործընթացի ավարտը, քանի դեռ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը դուրս չեն բերվել Ղազախստանից, մենք կշարունակենք կոչ անել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը եւ հավաքական խաղաղապահ ուժերին հարգել մարդու միջազգային իրավունքները եւ կատարել իրենց պարտավորությունը՝ անհապաղ հեռանալ Ղազախստանի Ղազախստանի կառավարության խնդրանքով»,- ասել է Նեդ Փրայսը` ելույթ ունենալով Պետդեպարտամենտի մամուլի ասուլիսի ժամանակ: