ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս օմիկրոնի դեմ պայքարելու համար կատարելագործել պատվաստանյութերը

Մանրամասներ

ա

Գոյություն ունեցող COVID-19-ի դեմ պատվաստանյութերը պետք է թարմացվեն և բարելավվեն նոր շտամերի, այդ թվում՝ օմիկրոնի դեմ պայքարելու համար։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության Պատվաստանյութերի բաղադրության վերաբերյալ տեխնիկական խորհրդատվական խմբի հրապարակված նոր առաջարկությունը:

«Տեխնիկական խորհրդատվական խումբը կարծում է, որ անհրաժեշտ է շարունակել մշակել COVID-19-ի դեմ պատվաստանյութեր, որոնք մեծ ազդեցություն կունենան նոր վարակների և վիրուսի տարածման կանխարգելման վրա՝ ի լրումն ծանր հիվանդությունների և մահվան կանխարգելման: Մինչև այդպիսի պատվաստանյութերը հասանելի դառնան, գոյություն ունեցող COVID-19 դեղամիջոցները պետք է թարմացվեն, որպեսզի ապահովեն վարակների՝ օմիկրոնի, ինչպես նաև այլ նոր շտամերի դեմ պաշտպանվածությունը», – ասվում է հայտարարության մեջ: