Մայրը որդուն Սուրբ Ծննդի կապակցությամբ նվիրել է վիճակախաղի տոմս, որով տղան 1 մլն դոլար է շահել

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ա

ԱՄՆ Վիրջինիա նահանգում մայրը որդուն Սուրբ ծննդի կապակցությամբ վիճակախաղի տոմս է նվիրել։ Նվերը հաջողություն է բերել. տղան դարձել է միլիոնատեր, հայտնում է UPI-ն։

Նշվում է, որ Վիրջինիայի համալսարանի ուսանողը սուրբծննդյան ավանդական գուլպայի մեջ գտել է Bank a Million վիճակախաղի տոմս։ Նա անմիջապես ստուգել է դեկտեմբերի 22-ին կայացած վիճակահանության արդյունքները և պարզել, որ շահել է մեկ միլիոն դոլար։

Ուսանողը նախատեսում է մոր «համեստ» նվերi մի մասը ծախսել ուսման ծախսերը հոգալու համար։