Ինձ անվանել են «վրացի», իսկ որ ավելի վատ է՝ «հայ»․ Էրդողանի սկանդալային հայտարարությունները

Մանրամասներ

1

Երիտթուրք պարագլուխներից Ջեմալ Փաշայի թոռը՝ T24-ի լրագրող, հրապարակախոս Հասան Ջեմալը, իր սյունակում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարքագծին և պարբերաբար հնչեցրած վիրավորանքներին։

Լրագրողը նշել է, որ ավելի քան կես դար հետևում է քաղաքական գործընթացներին, սակայն Էրդողանի նման հայհոյախոս քաղաքական գործչի երբևէ չի հանդիպել։

Ջեմալն իր չափածո հոդվածը «Հայհոյախոս» է վերնագրել։

Լրագրողի համար զարմանք են առաջացնում Էրդողանի հանրային տարբեր շերտերին ուղղված չափ ու սահման չունեցող վիրավորանքները։

Ջեմալը հիշեցրել է Էրդողանի խոսքերը՝ ուղղված «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելիին։ Էրդողանը 2014թ․ Բահչելիի մասին ասել էր․«Բերանից թուք է թափվում»․։

Ջեմալը մեջբերումներ է արել Էրդողանի սկանդալային հայտարարություններից, ինչպես օրինակ՝ «Ինձ անվանել են «վրացի», իսկ որ ավելի վատ է՝ «հայ»»։

Հատկանշական է, որ Էրդողանի զազրախոսությունների մեծ մասը բաժին է ընկնում Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի առաջնորդ՝ Քեմալ Քըլըչդարօղլուին։

 

Աղբյուրը՝ ermenihaber.am