Զարեհ Սինանյանը ինքն իրեն շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոների առթիվ. ՖՈՏՈ

ՖՈՏՈ

1

Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը Սուրբ Ծննդյան տոների առթիվ մի նկար է տեղադրել Ֆեյսբուքի իր էջում, որտեղ նա եկեղեցում մոմ է վառում, և նկարին կից վրան կարճ մեկնաբանություն թողել․ «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս։ Շնորհավոր Սուրբ ծնունդ»։

Այնուհետև իր իսկ նկարի տակ իր իսկ էջով մեկնաբանություն է թողել հենց ինքը՝ Զարեհ Սինանյանը, որն իր անունից շնորհավորել է ինքն իրեն, բայց արդեն անգլերեն․ «Merry Christmass to you and the family Zareh jan»։ Սինանյանի այս ինքնաշնորհավորանքը ծաղրի առարկա է դարձել Ֆեյսբուքում։

Փաստորեն, Սփյուռքի հանձնակատարը կարող է ինքն իրեն լայքել ու ինքն իր անունից իրեն շնորհավորել։ Երևի իրեն թվացել է, որ եթե ինքը մեկնաբանություն թողնի անգլերենով, ոչ ոք գլխի չի ընկնի, որ դա ինքն է։