ԱՄՆ-ն Ղազախստանից բացատրություններ է սպասում․ Բլինքենը դատապարտել է Ղազախստանի նախագահ Տոկաևի՝ կրակ բացելու հրամանը

Մանրամասներ

ա

ԱՄՆ-ն Ղազախստանից բացատրություններ է խնդրում, թե ինչու է այդ երկրի իշխանությունը որոշել օգնության համար դիմել ՀԱՊԿ-ին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը։

«Մենք հարցեր ունենք, թե ինչու է Ղազախստանի իշխանությունը ստիպված եղել դիմել այդ կազմակերպությանը, որտեղ գերակայում է Ռուսաստանը։ Մենք բացատրություններ ենք խնդրում այդ կապակցությամբ։ Սակայն հիմա կարեւոր է, որ ամեն ինչ լուծվի խաղաղ ճանապարհով եւ այն մարդկանց իրավունքները հարգելով, ովքեր ցանկանում են, որ իրենց ձայնը լսելի լինի», ասել է Բլինքենը CNN-ին տված հարցազրույցում։

Նա դատապարտել է Ղազախստանի նախագահ Տոկաեւի՝ կրակ բացելու հրամանը։ Եթե դա ազգային քաղաքականություն է, ես դատապարտում են այդ քաղաքականությունը, ասել է Բլինքենը։