Տղամարդը մուրճով ծեծել է 9-ամյա եղբորորդուն և անմիջապես ինքնասպան եղել

Մանրամասներ

1

Մոսկվայում ռուս տղամարդը մուրճով հարձակվել է 9-ամյա եղբորորդու վրա, իսկ դրանից անմիջապես հետո նա ինքնասպան է եղել։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «MK: Շտապ Նորություններ» տելեգրամյան ալիքին։

Նշվում է, որ ավելի վաղ տղամարդը վարակվել էր COVID-19-ով այն հիվանդանոցում, որտեղ պառկել էր երիկամների հետ կապված խնդիրներով։ Դրանից հետո նրա մոտ սկսվել են հոգեկան խնդիրներ, ինչի պատճառով ռուսաստանցին ստիպված է եղել դիմել բժիշկների և հակադեպրեսանտներ ընդունել։