Ալմաթիի միջազգային օդանավակայանն անորոշ ժամանակով փակվել է

Մանրամասներ

ա
Ալմաթիի միջազգային օդանավակայանն անորոշ ժամանակով փակվել  է: Այս մասին հայտնել է Tengrinews գործակալությունը։

«Ալմաթիի օդանավակայանը ժամանակավորապես փակ է, բացման մասին տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ»,-  գրում է գործակալությունը՝ մեջբերելով օդային մամուլի ծառայության հաղորդագրության տեքստը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է մինչև հունվարի 10-ը։