Բելառուս զինվորականներն ապահովում են Ղազախստանի ռազմական օդանավակայանի հսկողությունը

Մանրամասներ

ա

Բելառուսի զինվորականները, որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորքերի մաս, Ղազախստանում իրականացնում են ռազմական օդանավակայանի պաշտպանության առաջադրանքը։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ շաբաթ օրը հայտարարել է Բելառուսի հանրապետության զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի հրամանատարի տեղակալ Սերգեյ Անդրեևը։ 

Ավելի վաղ Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ բելառուս զինվորականները ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում սկսել են պաշտպանել Ղազախստանի ռազմական ենթակառուցվածքի կարևոր օբյեկտները։