Ղազախստան մեկնած հայ խաղաղապահների թվում կին կա

Մանրամասներ

1

ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստանի մեկնած հայ խաղաղապահների թվում  կին զինվորական կա։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ հրապարակած լուսանկարներից:

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկելու վերաբերյալ որոշումը, ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստանի Հանրապետություն են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում (թվով` 100 զինծառայող)։

Առաքելության ընթացքում ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը կիրականացնի  բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ: