Ուկրաինան, Իրանը և Թայվանը կարող են դառնալ լայնամասշտաբ ռազմական հակամարտությունների օջախներ

Մանրամասներ

1

2022 թվականին Ուկրաինան, Իրանը և Թայվանը կարող են դառնալ այն տարածաշրջանները, որտեղ լայնամասշտաբ ռազմական հակամարտություններ կբռնկվեն: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Le Monde-ի ֆրանսիացի լրագրող Ալեն Ֆրաշոնը:

Հեղինակի կարծիքով՝ համաշխարհային առաջնորդները հենց այդ հերթականությամբ պետք է դիտարկեն պոտենցիալ հակամարտության սպառնալիքը:

Անդրադառնալով Ուկրաինային՝ Ֆրաշոնն ընդգծել է, որ իրավիճակի վատթարացման առանցքային գործոն կդառնա Սպիտակ տան հրաժարումը Մոսկվայի՝ ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնման հետ կապված անվտանգության առաջարկներն ընդունելուց:

Իրանը պայթյունավտանգ տարածաշրջան է համարվում մի շարք պատճառներով: Ըստ հոդվածագրի՝ տարեսկզբին երկիրը հասել է ուրանի մինչև 60 տոկոս հարստացման, ինչը թույլ է տալիս միջուկային զենք ստեղծել: Միաժամանակ Իրանի և արևմտյան երկրների համար ավելի ու ավելի դժվար է փոխզիջման գնալ, ինչը կարող է անկանխատեսելի հետևանքների բերել:

Թայվանում, ըստ ֆրանսիացի լրագրողի, կարող է հակամարտություն սկսել Չինաստանի կողմից կղզու սահմանների մոտ հաճախացած զորավարժությունների պատճառով: Վերլուծաբանի կարծիքով՝ կղզու ուժային միակցման հավանականությունը մեծանում է Վաշինգտոնի ոչ միանշանակ դիրքորոշման պատճառով, ինչն «արձակում է Պեկինի ձեռքերը»: