Հայաստան խմբակցությունը համոզված է, Հայաստանը չպետք է խոչընդոտեր Ղազախստան ՀԱՊԿ զորախումբ գործուղելուն, բայց որեւէ հայ զինծառայող չպետք է մեկներ այդ երկիր

Մանրամասներ

1

Բազմաթիվ հարցադրումների հանդիպեցի, թե որն է Հայաստան խմբակցության դիրքորոշումը Ղազախստան զորախումբ ուղարկելու հարցում։

Հստակ եւ պարզ նշում եմ՝ Հայաստան խմբակցությունը համոզված է, որ Հայաստանը չպետք է խոչընդոտեր Ղազախստան ՀԱՊԿ զորախումբ գործուղելուն, բայց որեւէ հայ զինծառայող չպետք է մեկներ այդ երկիր, շատ հասկանալի պատճառով.

Ղազախստանը 44 օրյա պատերազմի ժամանակ հստակ ադրբեջանամետ դիրքորոշում ուներ։ Ղազախստանը շնորհավորել է Ադրբեջանին նոյեմբերի 9 ին։

Կարծում եմ մեր դիրքորոշումն ավելի քան պարզ է եւ հստակ։

Իմ կողմից ավելացնեմ, որ մենք այս իրավիճակում, երբ պատերազմի վերքերը չենք բուժել, հետեւանքները չենք հաղթահարել անգամ մեկ զինվոր չպետք է ուղարկենք արտերկիր, այն էլ Ղազախստան, որտեղ ընդամենը ներկլանային հարցեր են լուծվում։ Կրկնում եմ, ոչ թե միջկլանային, այլ ներկլանային։

Գեղամ Նազարյան