Մենք Ռուսաստանին ապաէսկալացիայի և զորքերը դուրս բերելու կոչ ենք անում. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Մանրամասներ

ա

Ռուսաստանին ապաէսկալացիայի եւ զորքերը դուրս բերելու կոչ ենք անում։ Մենք աջակցում ենք Ուկրաինայի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Այս մասին ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Մենք կքննարկենք Ռուսաստանի կողմից Ուկրաինայում եւ նրա շուրջ շարունակվող ռազմական հզորացումը եւ դրա հետեւանքները եվրոպական անվտանգության վրա: ՆԱՏՕ-ի դիրքորոշումը պարզ է։

Մենք ապաէսկալացիայի, զորքերի դուրսբերման եւ խաղաղության ճանապարհով գնալու կոչ ենք անում Ռուսաստանին։ Մենք աջակցում ենք Ուկրաինայի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Եվ մենք միասնական ենք բոլոր դաշնակիցներին պաշտպանելու համար։

Միեւնույն ժամանակ, ՆԱՏՕ-ն նախկինի պես պատրաստ է բովանդակալից երկխոսության։ Դա էր պատճառը, որ հունվարի 12-ին կգումարվի ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստը։ 

Սա դրական ազդանշան է, որ Ռուսաստանը պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ սկսել փոխգործակցություն Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ ԵԱՀԿ-ի հետ երկկողմանի հիմունքներով։ Սա Ռուսաստանի համար հնարավորություն է ցույց տալու, որ լուրջ է վերաբերվում երկխոսությանը, դիվանագիտությանը եւ իր միջազգային պարտավորություններին»,-ասել է Յենս Ստոլտենբերգը։