Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով. Եղանակը Հայաստանում

Մանրամասներ

ա

Հանրապետության տարածքում`

Հունվարի 7-ի ցերեկը, 8-9-ը, 10-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-ին և 12-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 11-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հունվարի 7-ի ցերեկը, 8-9-ը, 10-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-ին և 12-ին կեսօրից հետո հնարավոր են թույլ տեղումներ:

Երևան քաղաքի հունվարի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 12.90C (1966 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -16.20C (1983 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -2.40C