ԱՄՆ Պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտգործնախարարի հետ

Մանրամասներ

ա

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Թիլուեբերդիի հետ՝ կապված Ղազախստանում շարունակվող արտակարգ դրության հետ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը:

Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը Ղազախստանի սահմանադրական ինստիտուտներին և ԶԼՄ-ների ազատությանը և հանդես է եկել ճգնաժամի խաղաղ, իրավունքները հարգող հանգուցալուծման օգտին:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն էլ գրել էր, որ Սպիտակ տունն ուշադիր հետևում է Ղազախստանում ծավալվող իրադարձություններին, դատապարտում բռնության և ունեցվածքի ոչնչացման գործողությունները և զսպվածության կոչ է անում ինչպես իշխանություններին, այնպես էլ ցուցարարներին։