ԱՄՆ-ն «խելահեղ» է անվանել Ռուսաստանի պնդումը, թե Ղազախստանի ցույցերի հետևում Միացյալ Նահանգներն են կանգնած

Մանրամասներ

ա

Սպիտակ տունը «խելահեղ» է անվանել այն ենթադրությունը, թե Ղազախստանում ցույցերի հետեւում կարող է կանգնած լինել ԱՄՆ-ը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք հետեւում ենք Ղազախստանում բողոքի ցույցերի մասին տեղեկություններին։ Մենք աջակցում ենք հանդարտության կոչերին եւ ցուցարարներին հորդորում պահանջներն արտահայտել խաղաղ ճանապարհով, իսկ իշխանություններին՝ զսպվածություն ցուցաբերել»,-ասել է նա։

Փսակին նաեւ «խելահեղ» է անվանել Ռուսաստանի այն ենթադրությունը,  թե Ղազախստանում ցույցերի հետեւում կարող է կանգնած լինել ԱՄՆ-ը։