Պատերազմը թույլ տվեցին Մեծ երկրները եւ այդ երկրները կորոշեն Արցախի կարգավիճակը

Մանրամասներ

1

Ինչպիսին է լինելու Արցախի կարգավիճակը հարցին՝ NEWS.am-ի հետ զրույցում քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանն ասաց.

«Արցախի հարցի կարգավիճակը պայմանավորված է Սիրիայից մինչեւ Միջին Ասիա տեղի ունեցող գործընթացներով, այսինքն Թուրքիա-Իրան հարաբերություններով, Ռուսաստան-Իրան հարաբերություններով, Վրաստանի խնդիրներով:

Այս տարածաշրջանում պետք է լինի մի նոր աշխարհաքաղաքական վիճակ: Մեծ տերությունները պետք է գան մեծ համաձայնության եւ դրա ժամանակ կլուծվեն բազմաթիվ նման խնդիրներ:

Մենք տեսանք, որ մեծ երկրները թույլ տվեցին այդ պատերազմը եւ այդ երկրները կորոշեն կարգավիճակը, երբ նստեն սեղանի շուրջը եւ տարածաշրջանի նոր քարտեզ գծեն՝ հաշվի առնելով ուժերի բալանսը միմյանց հետ»: