Մարդիկ իրենց հին ավտոմեքենաները կարող են տալ ավտոդիլերներին և փոխարենը վերցնել նոր մեքենաներ

Մանրամասներ

ա

Հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում օրենսդրությունը, ըստ որի՝ մարդիկ իրենց հին ավտոմեքենաները կարող են տալ ավտոդիլերներին և փոխարենը վերցնել նոր մեքենաներ։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Մենք անցած տարի կարգավորումները փոխեցինք այնպես, որպեսզի հարկային տեսանկյունից դա գրավիչ լինի։ Եվ օրենքն արդեն ուժի մեջ է՝ բոլոր կարգավորումներով։

Ճիշտ է, հիմա նոր մեքենաների դեֆիցիտ կա, բայց կարծում եմ՝ ժամանակի ընթացքում ավտոդիլերները նոր լավ ծառայություններ կառաջարկեն մարդկանց, որպեսզի նրանք կարողանան հեշտությամբ թարմացնել իրենց մեքենաները»,- ասաց Քերոբյանը։