Առնակ Ավետիսյանը նշանակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ

Մանրամասներ

1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Առնակ Ավետիսյանին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Առնակ Ավետիսյանին նշանակել Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ»,- նշված է վարչապետի որոշման մեջ: