ՎԻԴԵՈ․ Հրապարակի շրջակայքում իշխանությունը ոստիկանական մեծաթիվ ուժեր և զինվորականներ է կուտակում

Մանրամասները՝ տեսանյութում

Ալմաթիի Հանրապետության հրապարակում բախումներ են սկսվել ոստիկանների և ցուցարարների միջև, որոնց ընթացքում ուժայինները լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ են կիրառել։

Հրապարակի շրջակայքում, որտեղ մեծ թվով ցուցարարներ են հավաքվել, իշխանությունը ոստիկանական մեծաթիվ ուժեր և ռազմական զորամիավորումներ է կուտակում։ Չնայած այս ամենին, ցուցարարները չեն ցրվում։

Նշենք, որ քիչ առաջ Ալմաթիի Հանրապետության հրապարակում մոտ հազարավոր ցուցարարներ ծեծել են ոստիկանության մեկ աշխատակցի և ջարդուփշուր են արել ոստիկանական մեքենաները։

Ոստիկանությունը լուսաաղմկային նռնակներ են օգտագործել։