Apple-ի կապիտալացումը հասել է 3 տրիլիոն դոլարի․ Նա առաջինն է

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Apple ընկերության կապիտալացումը հասել է 3 տրիլիոն դոլարի, տեղեկացնում է CNN Business-ը։

Apple-ի բաժնեթղթերի արժեքը կարճ ժամանակով բարձրացել է մոտ 3 տոկոսով՝ հասնելով նոր պատմական առավելագույնին (182,88 դոլար), անցնելով մեկ բաժնետոմսը 182,85 նիշից, ինչն անհրաժեշտ էր 3 տրլն դոլարին հասնելու համար։ Ավելի ուշ բաժնեթղթերի արժեքը նորից նվազել է։

Apple-ի կապիտալացումը առաջին անգամ հաղթահարել է 1 տրլն դոլարի շեմը 2018թ. օգոստոսին եւ 2 տրլն դոլարը՝ 2020թ. օգոստոսին։

2021թ. Apple-ի բաժնեթղթերի արժեքը բարձրացավ մոտ 35 տոկոսով։ Ընկերությունը շահ ապահովեց նոր IPhone 13-ի եւ մյուս հին մոդելների, ինչպես նաեւ Apple Music, Apple TV+, iCloud եւ App Store խանութի բաժանորդագրման ծառայության պահանջարկի արագ աճից։

Աշնանային եռամսյակում, որն սկսվում է սեպտեմբերին, Apple-ի վաճառքը ավելացավ գրեթե 30 տոկոսով եւ կազմեց ավելի քան 83 մլրդ դոլար։ Ընկերությունը նաեւ հսկայական կանխիկ գումար ունի 191 մլրդ դոլարի չափով։

Բայց շուտով Apple-ը կարող է մրցակից ունենալ՝ 3 տրլն դոլար կապիտալացմամբ։ Microsoft-ն այժմ արժե մոտ 2,5 տրլն դոլար, իսկ Alphabet-ի սեփականատեր Google-ի արժեքը կազմում է մոտ 2 տրլն դոլար։ Նախկինի պես հսկայական, բայց դեռեւս հետ են մնում Amazon-ը, որի շուկայական արժեքը  1,7 տրլն դոլար է, եւ Իլոն Մասկի Tesla-ն, որի արժեքը մոտ 1,2 տրլն է։