Իշխանության մեջ կան կապիկներ, օձեր․․․ Մարդու տեսքով կենդանիները կուզեի, որ արագ հեռանային Հայաստանից

Մանրամասները՝ տեսանյութում

Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Մարգարիտ Եսայանը 168.am-ի հետ զրույցում ամփոփել է 2021 թվականը։

«Ուզում եմ ասել, որ 2021 թվականը, ինչպես 2020 թվականը դեռ չի՛ ավարտվել, որովհետև ամբողջ Հայաստանը և Արցախը հայտնվել է մի տեղապտույտի մեջ, որ դաժանաբար չի ավարտվում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, Եռաբլուրի այդ ահագնացող տեսարանից հետո տաժանակիր վիճակը, ցավոք սրտի, շարունակվում է և գնալով ավելի ու ավելի է վատանում․․․ Արցախը հանձնելու և Հայաստանը թուրքի ոտքերի տակ փռելու պատերազմը դեռ չի ավարտվել․․․»,- ասաց Մարգարիտ Եսայանը։

Իսկ արդյո՞ք Ամանորը նշելու ավանդույթ ունեն իրենց ընտանիքում, Մարգարիտ Եսայանը պատասխանեց, որ երբեք էլ չի սիրել ճոխ սեղաններով Նոր տարին նշել․

«Իմ և իմ ընտանիքի կյանքում ամեն ինչ զուսպ և համեստ է եղել, հիմա էլ է այդպես լինելու, բայց ես սիրում եմ տոնածառ զարդարել, ինձ համար Նոր տարվա խորհրդանիշը տոնածառն է, արդեն զարդարել ենք։ Մենք բոլորս սևի մեջ ենք, բայց պետք է ելքեր գտնենք այդ սևից դուրս գալու, պետք է ելքեր գտնել առաջ նայելու, հակառակ դեպքում կյանքը չի կարող շարունակվել»։

Եսայանը 2022 թվականին հայ ազգին մաղթեց՝ կամք, բավարար խելամտություն և միասնականություն․

«Որպեսզի այս թրքաբարո և թրքահաճո իշխանություններից ազատվենք, որքան շուտ ազատվենք, կորուստներն այնքան քիչ կլինեն․․․ նաև լավատեսություն եմ մաղթում․․․

Վագրի տարում կուզեի, որ կենդանական աշխարհն արագ հեռանար Հայաստանից՝ մարդու տեսքով կենդանիները, որովհետև այսօր մեր քաղաքականության մեջ նաև իշխանության մեջ մենք ունենք՝ կապիկներ, հազար ու մի սողուններ, կրծողներ, օձեր․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում