Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ. Իրանն ու Հայաստանը կշարունակեն բարձր մակարդակի շփումները

Մանրամասներ

ա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետութան նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի գրասենյակից։

«Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող օրակարգային մի շարք հարցեր: Ընդգծվել է տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված երկու երկրների կառավարությունների սերտ համագործակցության կարևորությունը:

Նիկոլ Փաշինյանը և Էբրահիմ Ռայիսին անդրադարձել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:

Իրանի նախագահը վարչապետին և հայ ժողովրդին շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով:

Իր հերթին, վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Իրանի քրիստոնյաների Ամանորն ու Սուրբ Ծնունդը, Իրանի Իսլամական Հանրապետությանը շնորհակալություն հայտնել Իրանի հայության ինքնության պահպանման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար:

Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել բարձր մակարդակի շփումները երկու երկրների միջև»: