Գլխացավ, հոգնածության զգացում, գիշերային քրտնարտադրություն, ոսկորների ցավ. Հայտնի են «Օմիկրոնի» ամենատարածված ախտանշանները

Մանրամասներ

ա

Հարավային Աֆրիկայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի բժիշկներն ասել են` որոնք են կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքի 8 հիմնական ախտանշանները։ Դրանք, որպես կանոն, սկսում են դրսևորվել վարակվելու երկրորդ օրը:

The Sun-ը թվարկել է այդ ախտանշանները` կոկորդի ցավ, հարբուխ, գլխացավ, հոգնածության զգացում, փռշտոց, գիշերային քրտնարտադրություն, ոսկորների, հոդերի և մկաններիցավ, մեջքի ցավ:

Քանի որ ախտանշանները, որոնք կարող են տևել մոտ հինգ օր, շատ նման են սովորական սուր շնչառական հիվանդություններին, դժվար կլինի հասկանալ, որ մարդը կորոնավիրուսով է վարակվել։ Այդուհանդերձ մասնագետները խորհուրդ են տալիս ժամանակին դիմել բժշկի։

Մասնագետներ համարում են, որ հիվանդության կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է։