Փաշինյանը վաղն այցելելու է Վարդենիս․ Հնարավոր է քաղաքացիները փակեն ճանապարհը

Մանրամասներ

1

168.am-ի խիստ հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը վաղը կուղևորվի Գեղարքունիքի մարզ:

Կայքի տեղեկություններով` նա այցելելու է Վարդենիս խոշորացված համայնք, որտեղից էլ ուղևորվելու է դիրքեր՝ զինծառայողների Ամանորը շնորհավորելու:

«Փաշինյանը նաև Վարդենիսի մշակույթի պալատում միջոցառման է մասնակցելու: Մի քանի օր է՝ զինվորականներ են գալիս, փորձեր են անում մշակույթի պալատում»,- ասել է 168.am-ի զրուցակիցը:

Տեղեկություններ կան, որ Փաշինյանի՝ Վարդենիս պլանավորած այցն առաջացրել է համայնքի բնակիչներից շատերի դժգոհությունը և հնարավոր է, որ քաղաքացիները ճանապարհը փակեն՝ այդ կերպ արտահայտելով իրենց դժգոհությունը Փաշինյանին և նրա թիմին: