Երեկ վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է

Մանրամասներ

1

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է 24News-ը։

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանի փոխանցմամբ 5 զինծառայողները հարցաքննվել են, ձերբակալված Արման Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (Մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ)։