Պուտինն Ամանորի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին եվ Ռոբերտ Քոչարյանին

Մանրամասներ

1

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ամանորի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։ Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։

Ավելի վաղ ՌԴ նախագահը ուղերձներ էր հղել Հայաստանի նախագահին եւ վարչապետին՝ Արմեն Սարգսյանին եւ Նիկոլ Փաշինյանին։ Ուղերձներում նշվում է, որ համատեղ ջանքերով երկրները կկարողանան ապահովել երկկողմ համագործակցության հետագա դինամիկ զարգացումը տարբեր ոլորտներում, ինչպես նաեւ գործընկերային փոխգործակցությունը ԵՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ եւ այլ բազմակողմ կառույցների շրջանակում։