Օրը ցերեկով տեղի է ունենում մանդատագողություն ու ավագանու անդամների առևանգում

Մանրամասներ

1

Այն, ինչ կատարվում է այս պահին Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու նիստի ընթացքում , որևէ աղերս չունի իրավական պետության վարքագծի հետ:

Օրը ցերեկով և բոլորի աչքի առաջ տեղի է ունենում մանդատագողություն, ավագանու անդամների առևանգում, օրվա իշխանության դիմագծին հարիր այլանդակություն:

Համայնքի ավագանի ընտրված թեկնածուների և քաղաքական ուժերի հանդեպ վարչապետի աթոռին կառչած գլխավոր խուժանի ուղիղ հրահանգով այս պահին կիրառվում են միջնադարյան բռնարարքներ, և այս ամենը ոչ այլ ինչ է, քան խուժանապետության հաստատում մեր երկրում:

Հ.Գ. Շուտով հանդես կգամ ֆեսյբուքյան ուղիղ եթերում և առավել հանգամանալից կներկայացնեմ իրավիճակը Վարդենիսում:

Իշխան Սաղաթելյան