Նախազգուշացնում եմ, որ ներողամտություն չի ցուցաբերվելու. ՃՈ պետ

Մանրամասներ

1

ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը Ամանորի առթիվ հանդես է եկել ուղերձով:

Նա, մասնավորապես, նշել է. «Հարգելի՛ վարորդներ, ուղևորներ և հետիոտներ, իմ և Ճանապարհային ոստիկանության անձնակազմի կողմից շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Գալիք տարում մաղթում եմ խաղաղություն բարեկեցություն և անվտանգ երթևեկություն:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հանձնարարությամբ Ճանապարհային ոստիկանությունը տոնական օրերին իրականացնելու է ուժեղացված ծառայութուն՝ մեր բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ի նշան արդյունավետ համագործակցության ակնկալելով նաև ձեր կարգապահությունը:

Ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցներին հորդորում եմ լինե՛լ զգոն, խստագույնս պահպանե՛լ երթևեկության բոլոր կանոնները, իսկ ալկոհոլ օգտագործած վիճակում չվարե՛լ տրանսպորտային միջոց:

Նախազգուշացնում եմ, որ ներողամտություն չի ցուցաբերվելու որևէ իրավախախտման նկատմամբ և կիրառվելու են օրենքով նախատեսված ներգործության բոլոր միջոցները: