2022-ին կթողարկվի «Իշխանություն-2» ֆիլմը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանն աշխատում է նոր ֆիլմի վրա։ Եկող տարի կթողարկվի նրա «Իշխանություն-2» ֆիլմը։

Մհեր Մկրտչյանը նոր աշխատանքի մասին հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ։ «Շատերը հարցնում են՝ ինչ նոր ֆիլմ եմ պատրաստվում նկարահանել, ինչ քաստինգներ եմ անում...

Հայաստանի պես փոքր երկրում անիմաստ ինտրիգա պահելը ծիծաղելի է: Թաքցնելը` վախկոտություն:

2022-ին դուրս կգա նոր «ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆ-2» ֆիլմը»,- գրել է ռեժիսորը։