ԲԱՑԱՌԻԿ․ Գեներալ Սուլեյմանին փրկել է թուրքերի խփած ռուսական ինքնաթիռի երկրորդ օդաչուին

Մանրամասները՝ տեսանյութում

Ռուսական կործանիչի անկումից անմիջապես հետո ռուսական ուղղաթիռները թռան դեպի կործանման վայր՝ ողջ մնացած ռուսական երկրորդ օդաչույին տարհանելու համար, սակայն տեղում հանդիպելով Սիրիայի Ազատ Բանակի զինյալների և թուրքմենական զինված կազմավորումների, որոնք կռվում էին ելնելով Թուրքիայի շահերից, հուժկու դիմադրությանը, հետ վերադարձան՝ կորցնելով ՌԴ ԶՈւ ծովային հետեւակի զինծառայողի։

Անհաջող փորձից հետո ռուսական հրամանատարությունը պայմանավորվում է Իրանի բանակի Գեներալ Սուլեյմանիի հետ՝ կործանված Սու-24-ի երկրորդ՝ ողջ մնացած օդաչու Կոնստանտին Մուրախտինին փրկելու հարցում։

Սուլեյմանիի նախաձեռնությամբ սկսվում է ռուս օդաչուի որոնողափրկարարական աշխատանքները, որը ղեկավարում էր անձամբ գեներալը։

Գեներալ Սոլեյմանին «Հեզբոլլահի» մարտիկների և Իրանում վերապատրաստված սիրիական հատուկ ջոկատների հետ համատեղ ակնթարթային հատուկ գործողություն է նախապատրաստում։ Ռուսաստանն էլ իր հերթին ապահովում է օդային անվտանգ ծածկույթ և արբանյակային կապ։

Սու-24-ի երկրորդ ողջ մնացած օդաչու Կոնստանտին Մուրախտինը փրկվում է շնորհիվ Իրանի բանակի Գեներալ Սուլեյմանիի։