Վիեննայում Իրանի հետ միջուկային գործարքի շուրջը բանակցությունները մի քանի օրով կդադարեցվեն. IRNA

Մանրամասներ

ա

Վիեննայում Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) վերականգնման շուրջը բանակցությունները երեք օրով կդադարեցվեն: Դեկտեմբերի 28-ին այդ մասին հայտնել է Իրանի IRNA գործակալությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ մասնակիցներն Ավստրիայի մայրաքաղաքում կոնսուլտացիաները կավարտեն դեկտեմբերի 30-ին եւ բանակցությունների սեղանի շուրջը կվերադառնան 2022 թվականի հունվարի 3-ին:

Դեկտեմբերի 27-ին Վիեննայում, որտեղ ապրիլից ընթանում են իրանական միջուկային գործաքի շուրջը բանացությունները, սկսվել է ԳՀՀՊ-ի վերականգնման կոնսուլտացիաների ութերորդ փուլը՝ Իրանի եւ միջազգային միջնորդների (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան եւ Ֆրանսիա) «հնգյակի» համատեղ հանձանաժողովի նիստի շրջանակներում: Նշվել է, որ բոլոր կողմերը ձգտում են ԳՀՀՊ-ի վերականգնմանը՝ սկզբնական տեսքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: