Ալեն Սիմոնյանն ի՞նչ կապ ունի, եթե ՀՀ ԱԺ նախագահը պետք է էշով ման չգա, կամ չգիտեմ ինչով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Խաչատուր Սուքիասյանը՝ արձագանքելով քննադատություններին, որոնք ուղղված են ԱԺ նախագահի համար 200 հազար դոլարանոց ավտոմեքենա գնելուն։
Պատգամավորի խոսքերով, խոսքն այս դեպքում վերաբերում է ՀՀ ԱԺ ղեկավարության մեքենային, իհարկե պետք է ինչ-որ աստիճանի որակով մեքենայով ման գա։
Սուքիասյանն ասաց, որ հարցով մանրամասն չի հետաքրքրվել, բայց կարող է ասել, որ կան մեքենաներ, որոնք մի քանի հազար դոլարով էժան լինեն, բայց սպասարկման ծախսն ավելի թանկ լինի․ «Ավտոմեքենայի ընտրությունն էլ արդյունավետության հետ կապ ունեցող հարց է։ Մասնագետները պետք է ասեն, թե կոնկրետ մեքենայի դեպքում տարվա ընթացքում որքան ծախս պետք է անեն։ Սա էլ մասնագիտական խնդիր է, մասնագետները պետք է ասեն»։
0Comments