Մադրիդի «Ռեալի» ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան ու իսպանացի կիսապաշտպան Իսկոն վարակվել են կորոնավիրուսով, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նախորդ մի քանի օրերին Արքայական թիմում կորոնավիրուսով վարակվել էր 6 խաղացող եւ գլխավոր մարզիչի օգնականը։
Իսպանիայի առաջնության հերթական խաղում «Ռեալը» դեկտեմբերի 22-ին պետք է հյուրընկալվի Բիլբաոյի «Աթլետիկին»։
18 խաղից հետո իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը 43 միավորով առաջին տեղում է։
0Comments