Համաշխարհային բանկն Ուկրաինային 150 մլն դոլար կհատկացնի

Մանրամասներ

ա

Համաշխարհային բանկը 150 մլն ԱՄՆ դոլար կհատկացնի Ուկրաինային՝ ի նշան օգնության կորոնավիրուսի դեմ պատվաստման հարցում, հաղորդում է «Արմենպրես»-ը:

Բանկից հայտնել են, որ այդ միջոցները կօգնեն կանխել, հայտնաբերել ու արձագանքել սպառնալիքներին, որոնք ի հայտ են եկել կորոնավիրուսի համավարակի պատճառով, ինչպես նաև կաջակցեն Ուկրաինայի առողջապահական համակարգի ամրապնդմանը:

Մասնավորապես, միջոցներ են ուղղվելու պատվաստանյութերի նոր դեղաքանակներ ձեռքբերելու ուղղությամբ: Համավարակի սկզբից մինչև օրս Ուկրաինայում  կորոնավիրուսով վարակվել է 3 553 817 մարդ, մահացել է 90 789-ը: