Նորաբակից մարդիկ ընտանիքներով հեռանում են

Մանրամասներ

1

Նորաբակ գյուղում այսօր՝ նոյեմբերի 10-ին, իրավիճակը հանգիստ են, կրակոցներ չեն հնչել։ Այս պահին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նորաբակի գյուղապետ Վազգեն Ասատրյանը։

«Գյուղի բնակիչները հիմա ամեն մեկն իր գործով է զբաղված, բայց գիշերը մեկ աչքը բաց են քնում։ Հակառակորդի դիրքերը մեզ տեսանելի են, դիրք կա մեզնից 2 կմ է հեռու։ Բայց սարեր, ձորեր կան, որոնք թույլ չեն տալիս իրենց գործողությունները տեսնել։ Իրենք կարող են սարերով իջնել, մեկ էլ տեսնենք՝ գյուղում են»,- նշեց նա։

Ասատրյանը նշեց, որ անվտանգային խնդրի պատճառով գյուղից երկու ընտանիք է հեռացել։

«Մեկ ընտանիք էլ պատրաստվում է հեռանալ»,- հավելեց գյուղապետը։