Ի՞նչ քայլերով պետք է առաջնորդվի սպառողը երշիկեղեն ձեռք բերելիս՝ մոլորեցումից խուսափելու համար

Մանրամասներ

ա

Ի՞նչ պահանջներ են սահմանված երշիկեղենի մակնշման համար և ի՞նչ քայլերով պետք է առաջնորդվի սպառողը երշիկեղեն ձեռք բերելիս մոլորեցումից խուսափելու համար:

Այս և այլ հարցերի պատասխաններին կարող եք տեղեկանալ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պատրաստած շնորհանդեսից, որում ներկայացված են երշիկեղենի արտադրության և իրացման գործընթացում հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցության դրսևորումները։

Հիշեցնենք, որ տնտեսավարող սուբյեկտի կողմից ներկայացված պահանջները չպահպանելը հանգեցնում է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության, որի համար Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից կարող է նշանակվել տուգանք՝ տնտեսավարող սուբյեկտի տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև հինգ տոկոսը:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողով