Հակոբ Սիմիդյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարար

Կադրային

ա

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հակոբ Սիմիդյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարար։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Հակոբ Սիմիդյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար», – նշված է հրամանագրում։

Սիմիդյանը մինչ այս զբաղեցնում էր վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը։