Bentley-ն ավտոմոբիլային նյութերից ամանորյա խաղալիքներ է թողարկել

Մանրամասներ

ա

Bentley ընկերությունը Սուրբ ծննդի կապակցությամբ երկրպագուների համար անակնկալ է պատրաստել։ Նրանց համար, ում «դժվար է գոհացնել», Կրյուի վարպետները պատրաստել են խաղալիքներ, որոնցով կարելի է տոնածառ զարդարել: Նրանք օգտագործել են նյութեր, որոնք օգտագործվում են ապրանքանիշի մեքենաներում, իսկ ոգեշնչվել են սուրբծննդյան ավանդական մոտիվներից: Հավաքածուն ստացել է Sustainbaubles անվանումը (այն կազմված է sustainable (կայուն) եւ baubles (խաղալիքներ) բառերից)՝ բնապահպանության ակնարկով, հայտնում է Motor-ը։

ա

Հավաքածուում, ընդհանուր առմամբ, 12 խաղալիք կա, որոնք նախատեսված են Bentley-ի զինանոցում գտնվող բնական նյութերի բազմազանությունը ցուցադրելու համար: Դրանք ներառում են Flying Spur Odyssean Edition-ի կարով զարդարանք, լազերով մշակված շպոնից եղնիկի արձանիկ, բնական կաշվից գուլպա եւ պտուտակներից փաթիլ: Ապրանքների մեծ մասի վրա Bentley-ի տարբերանշանն է։