Ուկրաինայի ռազմածովային ուժերի նավը շարժվում է դեպի Կերչի նեղուց և ուղղությունը փոխելու պահանջը չի կատարում. ՌԴ ԱԴԾ

Մանրամասներ
ա

Ուկրաինայի ռազմածովային ուժերի «Դոնբաս» կառավարման նավը շարժվում է դեպի Կերչի նեղուց, ուղղությունը փոխելու պահանջը չի կատարում, հինգշաբթի հայտնել է ՌԴ ԱԴԾ-ն։

«Այս տարվա դեկտեմբերի 9-ին առավոտյան ժամը 09:12-ին Ուկրաինայի ռազմածովային ուժերի «Դոնբաս» կառավարման նավը դուրս է եկել Մարիուպոլի նավահանգստի ճանապարհից եւ շարժվել Կերչի նեղուցի ուղղությամբ։ Ուկրաինական կողմը ՌԴ տրանսպորտի նախարարության՝ 2015 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 313 հրամանով հաստատված Կերչի ծովային նավահանգստի պարտադիր կանոնակարգերի համաձայն հայտ չի ներկայացրել Կերչ-Ենիկալի ջրանցքի անցման համար», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ժամը 13:45-ին Ռուսաստանի ԱԴԾ ՍԾ առափնյա պահպանության նավը նախազգուշացրել է ռուսական օրենսդրությանը հետեւելու անհրաժեշտության մասին (Կերչի նեղուցով անցնելու համար անհրաժեշտ հարցում ներկայացնելու առումով)։ Պատասխան է ստացվել, որ չի ծրագրվում անցնել Կերչի նեղուցով, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ներկայումս «Դոնբաս»-ը գտնվում է Կերչի նեղուց 18 ծովային մղոն հեռավորության վրա, ուղղությունը փոխելու պահանջը չի կատարում։ Նշված գործողությունները վտանգ են ներկայացնում նավարկության անվտանգության համար»,- հավելել է ԱԴԾ-ն։