Մեկնարկել են Պուտին-Բայդեն բանակցությունները. տեսակապի այս գիծն օգտագործվում է առաջին անգամ

Մանրամասներ

ա

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը սկսել են երկկողմ բանակցությունները, որոնք առաջին անգամ տեղի են ունենում տեսագագաթնաժողովի ձևաչափով, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ակնկալվում է, որ առաջնորդները կքննարկեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և դեպի արևելք ՆԱՏՕ-ի առաջխաղացումը, ռազմավարական կայունության հարցերը և երկկողմ օրակարգը։ Նրանք կարող են անդրադառնալ նաև տարածաշրջանային անվտանգության թեմաներին, այդ թվում՝ Աֆղանստանում տիրող իրավիճակին։

Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Պուտինի և Բայդենի միջև շփումը կարող է բավականին երկար լինել։ Խոսակցությունը, նրա խոսքով, կտևի «այնքան, որքան կպահանջվի». նման խոսակցությունը հստակ ժամանակ չունի։

Պուտինը Սոչիի իր նստավայրից կապ է հաստատել իր ամերիկացի գործընկերոջ հետ։

Զրույցը տեղի է ունենում տեսակապի պաշտպանված կապով, որը նախատեսված է երկու երկրների ղեկավարների շփման համար։ Այն օգտագործվում է առաջին անգամ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին Կրեմլում, կապը ստեղծվել էր «դեռևս նախորդ վարչակազմերի օրոք», սակայն մինչ այժմ այն անգործուն էր։